«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վարդան Պետրոսյանի գույքի վրա կալանք է դրվել

Վարդան Պետրոսյանի գույքի վրա կալանք է դրվել
08.10.2015 | 16:37

Դատարանի որոշմամբ՝ դերասան Վարդան Պետրոսյանի գույքի վրա կալանք է դրվել: Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի պնդմամբ՝ դրա կարիքը չկար: Ավտովթարի հետևանքով տուժած անձինք իրավունք ունեն ստանալու իրենց վնասների հատուցումը: Վարդան Պետրոսյանի ավտոմեքենան ապահովագրված է, դա նշանակում է, որ տուժողները կարող են մինչև 3 միլիոն 300 հազար դրամ ստանալ ապահովագրական ընկերությունից: Այսօր տուժողները լիովին հնարավորություն ունեն դիմում ներկայացնելու ապահովագրական ընկերությանն ու ստանալու այն գումարները, որ ծախսել են բուժման վրա՝ ասել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: «Չգիտես ինչու, իրենք հայց են ներկայացրել ընդդեմ Վարդան Պետրոսյանի, որպեսզի ապահովագրական ընկերությունն այդ գումարը փոխհատուցի տուժողներին: Իրենք այդ գումարները ուղղակի կարգով չեն ստանում, այլ դատական կարգով են ուզում Վարդան Պետրոսյանից ստանալ: Բայց եթե անգամ դատարանը վճիռ կայացներ բռնագանձել այդ գումարները Վարդան Պետրոսյանից, միևնույն է՝ ապահովագրական ընկերությունը անգամ վճռի առկայության պայմաններում Վարդան Պետրոսյանի փոխարեն կհատուցեր տուժող կողմին»,- ասաց փաստաբանը: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ և վթարի սկզբում, և դատավարության ընթացքում, և դատավարությունից հետո Վարդան Պետրոսյանը պնդում է, որ երեխայի բուժման գումարները պատրաստ է հոգալ: Այսինքն՝ բուժման հետ կապված ֆինանսական խնդիր չի եղել, չկա ու չի լինելու:

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ